Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Իսկ ադրբեջանցիք «Գրադ» էին կրակում Քարաշենի վրա

   Իսկ ադրբեջանցիք «Գրադ» էին կրակում Քարաշենի վրա
19.08.2023 | 20:15

Տեղ համայնքի Քարաշեն գյուղում զոհվածի մայր ներկայացած կինը պաչպչում է Նիկոլին ու ասում, որ ինքը նրանից շատ գոհ է։ Քարաշենում վերջերս նոր խաղահրապարակ է կառուցվել...

Քարաշենն այն գյուղն է, որի վրա անցած տարի սեպտեմբերի 13-ին, Նիկոլի «վարած» քաղաքականության արդյունքում, ադրբեջանցիք «Գրադ» էին կրակում: Էս գյուղն անգամ Առաջին արցախյանին իր վրա ընկած սնարյադ չէր տեսել, բայց 22 թվին, Նիկոլի շնորհիվ, տեսավ։ Ու երևի հենց դրա համար է զոհվածի մայր ներկայացածը գոհ Նիկոլից:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4292

Մեկնաբանություններ